Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից․Տիգրան Պասկևիչյան





Լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՀԱՍԵ ԱՄՆ Արեւմտյան թեմի վարչական ղեկավար (ձեռս չի գնում գրեմ՝ առաջնորդ կամ սրբազան) Հովնան Տերտերյանի երեկվա հրապարակումից հետո ձայն չի լսվում Հայաստանից ու Ռուսաստանից հետո ամենահայաշատ վայրերից։

Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից, որոնք՝ հենց մի բան, հարձակվում են սփյուռքահայերի վրա, թե՝ սո՛ւս մնացե՛ք, դուք իրավունք չունեք խառնվելու Հայաստանի ներքին գործերին։

Կատարվող աննախադեպ անօրինությունները, բիրտ ագրեսիան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ Հայաստանի ներքին գործը չէ։ ՀԱՍԵ-ն համաշխարհային կառույց է և ամեն հետևորդ, որտեղ էլ ապրելիս լինի, իրավունք ունի հարգանք պահանջելու իր հավատի տան հանդեպ»։




դիտվել է 532 անգամ