Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցու ակնառու վերելքի դրսևորումներից մեկը գրատպությունն է։ Հարյուրավոր գրքեր են լույս տեսնում՝ թե՛ թարգմանություններ և թե՛ ինքնուրույն աշխատություններ։
Պիտի խոստովանեմ՝ վաղուց այսքան հետաքրքիր գիրք չէի կարդացել՝ գիրք, որն այդքա՛ն ուղիղ խոսեր իմ ինքնության ու «ներքին Սահմանադրության» հետ, լուսաբաներ այնպիսի բաներ, որ ինտուիտիվ զգում էի, բայց խորապես չէի հասկանում։
Հատուկ ուզում եմ ընդգծել «Խաղաղության և պատերազմի ընկալումներն Աստվածաշնչում ու Եկեղեցում» խորագրով բաժինը։ Փաստորեն, մեր Մայր Եկեղեցին դեռ 4-րդ դարում աներեվակայելի խորագիտություն է դրսևորել՝ Հայրենիքի նահատակներին Հավատի նահատակների հետ նույն պատվին արժանացնելով։ Իսկ 5-րդ դարում Ավարայրը ոչ միայն նորոգել է այդ մոտեցումը, այլև այն դարձրել է հիմնարար ու «համակարգաստեղծ»։ Սբ.Վարդանն ու դավաճան Վասակը դադարել են զուտ պատմական ֆիգուրներ լինելուց ու վերածվել են «արխետիպերի»։
ՀԳ. Էնքա՜ն հավանեցի Սբ.Գրիգոր Տաթևացու արիության բանաձևը, որ մեջբերված էր Տեր Հոր գրքում. «ո՛չ ի նեղութեան խորտակիլ եւ ո՛չ ի հեշտության կակղանալ»։ Ցավոք, հեշտությունից իրոք փափկել էինք ու կորցրել արիությունը։ Գոնե հիմա՝ այս խռով օրերին, վերագտնենք մեր ներքին զորությունը, որ «ի նեղութեան» ոչ թե խորտակվենք, այլ վեր հառնենք»:
The post Փորձում են խաչի փոխարեն բարձրացնել սրտիկը, փորձում են Վարդանի փոխարեն սրբացնել Վասակին. Ռուբեն Մելիքյան appeared first on Times.am.