Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 2-8-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 2-8-ը:   Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (08.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ … Read more

ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին գնացքները մի քանի ժամ կանգառ չեն կատարի

09.02.2026 | 16:30 ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին գնացքները մի քանի ժամ կանգառ չեն կատարի

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է․ «Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։      Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

ԱՄՆ ՊՆ-ն դադարեցնում է գիտական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ

ԱՄՆ պատերազմի նախարարությունը դադարեցնում է գիտական ​​և կրթական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ։ Այդ մասին իր Twitter-ի էջում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Երկար ժամանակ ԱՄՆ պատերազմի նախարարությունն իր լավագույն և խելացի սպաներին ուղարկել է Հարվարդ՝ հույս ունենալով, որ համալսարանն ավելի լավ կհասկանա մեր զինվորականներին։ Փոխարենը, սակայն, շատ սպաներ վերադարձան գլուխները լի գլոբալիստական … Read more

Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը. փոխնախագահ > Լուրեր Հայաստանից

Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամին հայտնել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում դիտարկել ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: «ԱՄՆ-ի հետ բանակցություններում մինչև 60% հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման քննարկման հնարավորությունը կախված է նրանից՝ պատրա՞ստ է Վաշինգտոնն, ի պատասխան, վերացնել բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են Իրանի դեմ», – … Read more

Իրանում անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեղարկել են նոր սպառազինության բոլոր հրապարակային ցուցադրությունները

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ժամանակավորապես կասեցրել ենք պաշտպանական ոլորտի ձեռքբերումների հանրային ցուցադրությունները․․․

Անկանխիկ վճարում ու անկանխիկ գործարք․ հավելյալ բեռ որոշ նպաստառուների ու թոշակառուների համար

Կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից ներդրվեց նաեւ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։