Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամին հայտնել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում դիտարկել ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:
«ԱՄՆ-ի հետ բանակցություններում մինչև 60% հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման քննարկման հնարավորությունը կախված է նրանից՝ պատրա՞ստ է Վաշինգտոնն, ի պատասխան, վերացնել բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են Իրանի դեմ», – Էսլամիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը: