Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 2-8-ը


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 2-8-ը:


 


Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (08.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։


 


Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.993 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից փետրվարի 8-ը ներառյալ՝ 5.814 մլն.մ³:


Leave a comment