Եթե ԵՄ-ն չընդունի քաղբանտարկյալների առկայությունը ՀՀ-ում, ուրեմն ինքնակամ պետք է հրաժարվի սեփական արժեհամակարգից
Երբ ես շատ երիտասարդ էի ու տարիքիս համապատասխան ունեի քաղաքական որոշակի ռոմանտիզմ, ինձ թվում էր՝ Արևմուտքի համար մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը բացարձակ արժեքներ են։ Կարծում էի՝ արևմտյան քաղաքական արժեհամակարգը հասել է զարգացման այն աստիճանին, որ չի հանդուրժի ոչ միայն իր ներսում, այլև իր գործընկեր երկրներում այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին մարդուն ազատությունից զրկելն է՝ պայմանավորված … Read more