Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իշխող կուսակցության նախընտրական համաժողովի ընթացքում ռազմաճակատում և թիկունքում հասարակությանը միասնության կոչ է արել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ուղղությամբ ուկրաինական դաժան հարվածները վկայում են առաջնագծում Կիևի վիճակի վատթարացման մասին:


Կրեմլի ղեկավարը շեշտել է՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պարտքն է անել ամեն բան հատուկ ռազմական գործողությունում հաղթանակի համար: Նա նշել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանը զարգանում է: Պուտինի խոսքով՝ Պետդումայի առաջիկա ընտրությունները կհաստատեն պետության ամրությունը:


Իսկ «Վեստի»-ի լրագրողի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջարկները, որոնք հասնում են Մոսկվային, «էկզոտիկ» են և «անընդունելի»: Նա շեշտել է՝ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության շուրջ երկխոսության միայն գետնին առկա իրողությունների հիման վրա:

Դիտումների քանակ16

Leave a comment