Գյումրու Սբ. Սարգիս մատուռում Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցվի

Տեր Սարգիս Սարդարյանը հայտնում է՝ Գյումրու Սբ. Սարգիս մատուռում Ուխտի Սբ. Պատարագ կմատուցվի․  «Սիրելիներ, Սիրով ցանկանում եմ տեղեկացնել, որ Հունվար 31-ին ժամը 10:00-ին, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների տոնին, Գյումրու Սբ. Սարգիս մատուռում պիտի մատուցեմ Ուխտի Սբ. Պատարագ: Հայցում եմ ամենքիդ աղոթական ներկայությունը»,- նշել է նա։

Մենք երկար ենք քրտնաջան աշխատել այս արդյունքի համար․ Վլադիմիր Սանոսյան

Մենք երկար ենք քրտնաջան աշխատել այս արդյունքի համար․ Վլադիմիր Սանոսյան Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլում տոնած փայլուն հաղթանակը։ ​Հիշեցնենք, որ մեր ընտրանին կամային պայքարում 5:4 հաշվով առավելության է հասել Չեխիայի թիմի նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ուղեգիր։ «Սա պատմական … Read more

Քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը. Խանդանյանը հանդիպել է Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի …

Որպես անհետ կորած որոնվող 17–ամյա Աննա Զաքարյանը հայտնաբերվել է

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 25-ին հաղորդվել էր 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է … Read more

Վիվա Արմենիան՝ վճարային որոշ ընկերությունների հետ համագործակցության դադարեցման մասին

Փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային EasyPay, Telcell եւ Idram կազմակերպություններն այլեւս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։ «Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաեւ՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ»,- ասվում է … Read more

Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի. Սամվել Կարապետյանի

Հայտնի գործարար, «Տաշին» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Թեև անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձություններով ու զրկանքներով, դրանց մասին խոսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում։ Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի … Read more

Իդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համար

Իդրամը եւ IDBank-ը շարունակում են շուրջ երկու տարի առաջ մեկնարկած ֆինանսական գրագիտության արշավը։ Այս տարվա առաջին հանդիպումն անցկացվել է առցանց ձեւաչափով՝ ՌոբոՏոն մրցույթի 8-10 տարեկան մասնակիցների հետ։  Սա կրտսեր տարիքային խմբի հետ վեբինարի առաջին փորձն էր, որի ընթացքում երեխաները ծանոթացել են ֆինանսական կարեւոր հասկացությունների՝ բյուջետավորման, խնայողությունների եւ նպատակային ծախսելու կարեւորությանը, ինչպես նաեւ քննարկվեցին թվային միջավայրում … Read more