Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Սա փաստացի այն է, ինչի մասին ավելի վաղ հայտարարվում էր, որ Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու և հետևաբար չի կարող լինել ՀՀ վարչապետ, ավելին՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել նաև պատգամավորի թեկնածու։