Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 25-ին հաղորդվել էր 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանի անհետ կորելու մասին:
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: