Մենք երկար ենք քրտնաջան աշխատել այս արդյունքի համար․ Վլադիմիր Սանոսյան

Մենք երկար ենք քրտնաջան աշխատել այս արդյունքի համար․ Վլադիմիր Սանոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլում տոնած փայլուն հաղթանակը։

​Հիշեցնենք, որ մեր ընտրանին կամային պայքարում 5:4 հաշվով առավելության է հասել Չեխիայի թիմի նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ուղեգիր։

«Սա պատմական հաղթանակ է։ Խաղը շատ բարդ ստացվեց, բայց հիանալի է, որ մենք չընկճվեցինք։ Կարողացանք վերադառնալ խաղի մեջ և հաղթանակ կորզել։

​Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, մենք երկար ենք քրտնաջան աշխատել այս արդյունքի համար։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և հենց դա է պատճառը, որ կարողանում ենք հասնել նման նվաճումների։

​Որո՞նք են այս թիմի սահմանները․ մենք սահմաններ չունենք։ Շարունակելու ենք զարմացնել ֆուտզալի երկրպագուներին և մեր երկրին»,-ասել է Սանոսյանը։

B խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հունվարի 28-ին ուժերը կչափի Լիտվայի ընտրանու հետ։

Leave a comment