Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հունվարի 14-ինհրազենային վիրավորումով հայտնաբերվածզինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնել ենք՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։