ՔԿԱԳ գործակալության պետը Շվեյցարիայի հյուպատոսի հետ քննարկել է շվեյցարական փորձը՝ ոլորտին առնչվող մի շարք հարցերում

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ հյուպատոս Սանդրո Վիթվերի հետ՝ նստավայրը Թբիլիսի, Վրաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿԱԳ գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Մանրամասն քննարկվել են ՀՀ արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակի և ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման միասնական հնարավորությունները էլեկտրոնային ապոստիլով փաստաթղթերի վավերացման, որոշ երկրների դեսպանատների կողմից պահանջվող՝ ընտանեկան կարգավիճակի ստուգման հետ կապված հարաբերությունները, միջազգային որդեգրման հետ կապված հարցերը, և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով ծնված երեխաների ծննդի գրանցման առանձնահատկությունները:

Leave a comment