Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ ՀՀ ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ-ի կողմից

Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ ՀՀ ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ-ի կողմից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակառուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։

ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։

Leave a comment