Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ քաղբանտարկյալ, Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին։ Դատավոր Անի Մարտիրոսյանը բողոքի քննությունը կանցկացնի գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ տեղի չի ունենա։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտունու ԲԿ-ի տնօրենը Փաշինյանի շրջիկ հավատացյալների անբաժան մասն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հովանավորյալ Անդրանիկ Հարությունյանը` Մարտունու ԲԿ-ի տնօրենը, Փաշինյանի շրջիկ հավատացյալների թափառախմբի անբաժան մասն է կազմում: Հավանաբար, այս ձեւով նա իր երախտագիտությունն է հայտնում մարզպետին՝ իրեն տնօրեն նշանակելու համար: Ա. Հարությունյանը նաեւ Մարտունի համայնքի ավագանու անդամ է, որ միայն ձեռք բարձրացնելու համար է ավագանու նիստերին մասնակցում: Իր մարզում պատարագների … Read more

Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։ Մեզ ասացին, որ այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն … Read more