Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։

Մեզ ասացին, որ այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն կդառնա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment