«ՌԴ-ն պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախագծին միանալու հնարավորությունը»․ Կոպիրկին | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ամերիկյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Россия-24»-ին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման գործում»,- ասել է Կոպիրկինը։

«ՌԴ-ն պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախագծին միանալու հնարավորությունը»․ Կոպիրկին | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ամերիկյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Россия-24»-ին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման գործում»,- ասել է Կոպիրկինը։

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Բաքվում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գեներալ-գնդապետ Հասանովը մատնանշել է երկու երկրների հարաբերությունների բազմադարյա պատմությունը և ընդգծել, որ իրականացվող համատեղ միջոցառումները նպաստում են գործընկերության առավել ընդլայնմանը։ … Read more

ՏԿԵ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին, քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ու ճանապարհաշինական նախագծերի և ավիացիոն համագործակցության ընդլայնման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:   Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։   Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների … Read more

ԶՊՄԿ-ում հողմային էներգիայի կիրառման ուղղությամբ քառակողմ հուշագիր է ստորագրվել

ԶՊՄԿ-ում հողմային էներգիայի կիրառման ուղղությամբ քառակողմ հուշագիր է ստորագրվել Աջակցիր «Ա1+»-ին Փետրվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական «KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։ Ծրագրի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների … Read more

Էպիլեպսիա՝ միֆեր եւ իրականություն

Էպիլեպսիան ամենահաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից է: Այն հայտնի է եղել մարդկությանը դեռ շատ հին ժամանակներից եւ նկարագրված է գրեթե բոլոր խոշոր բժշկագիտական աշխատություններում։ Ամենահին հիշատակություններից մեկը Ք․Ա․ տասնմեկերորդ դարից մեզ հասած բաբելոնյան Sakkiku սեպագիր արձանագրությունն է, որը քառասուն «հատորից» բաղկացած միջագետքյան բժշկական «հանրագիտարան»։ Այնտեղ կա նաեւ էպիլեպսիայի նկարագրությունը՝ որպես «վայր ընկնելու» հիվանդություն կամ ընկնավորություն։ Հիվանդության առաջացումը … Read more

Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում

Կանադան իր առաջին դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունը կբացի Գրենլանդիայում՝ ցույց տալով իր աջակցությունը կղզուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որտեղ նա կոչ էր անում ամերիկյան վերահսկողություն հաստատել տարածքի նկատմամբ, գրել է «The Guardian»-ը։ Ուրբաթ օրը Կանադայի պատվիրակությունը՝ գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնի և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի գլխավորությամբ, կժամանի Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար: … Read more