ՏԿԵ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին, քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ու ճանապարհաշինական նախագծերի և ավիացիոն համագործակցության ընդլայնման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


 


Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։


 


Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։


Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։


 


 


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցերի։


 


Նախարարը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը։


 


Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել օրակարգային մի շարք այլ հարցերի քննարկումները։

Դիտումների քանակ10

Leave a comment