Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում
Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ: