Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News Ազգային ժողովը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ ընտրել է Դավիթ Խաչատրյանին: Պատգամավորների քվեարկության համաձայն՝ քվեարկությանը մասնակցած 61 պատգամավորից Դավիթ Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 0: Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: —00—ՄԱ