Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Զանգելան
Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այսօր ժամանել են Զանգելանի շրջան։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ միջկառավարական հանձնաժողովի ռուս և ադրբեջանցի անդամները «Զանգելան շրջկենտրոնում և Աղալի գյուղում ծանոթացել են» այստեղ ծավալված շինարարական աշխատանքների ընթացքին։ Հետևեք մեզ նաև Telegram-ում