Մայիսի 14-ին, 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու

Մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Բագրևանդ թաղամաս 1, 1/3, 4/3 շենքեր, և հարակից տարածքների առանձնատներ, Անդրեասյանի անվան թիվ 133 դպրոց, Գ․ Ստեփանյանի անվան 135 դպրոց, «Աննա-Անի», «Աչքի Առողջության Ինստիտուտ», «Արաքս-1», «Դանֆիշ», «Միթեբ», «Նանելա», «Սաիթ Թայմ» ՍՊԸ-ներ, հարակից ոչ … Read more

Տաշիր Սամոն ցանկանում է չեղարկել պետական աջակցության ծրագրերը երեխա ունեցող ընտանիքներին․ Թորոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել.  Տաշիր Սամոն ցանկանում է չեղարկել պետական աջակցության ծրագրերը երեխա ունեցող ընտանիքներին

86 ամյա բժշկի կյանքի ճանապարհը. Շոթա Ապոզյանի վաստակաշատ ուղին

Մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություն, այլև ամուր կամք և անսահման նվիրում։ Այս սկզբունքներով է իր ողջ գործունեությունը հյուսել բժիշկ Շոթա Տիգրանի Ապոզյանը, ում 86-ամյա կենսագրությունը հարուստ է թե՛ մասնագիտական ձեռքբերումներով, թե՛ հասարակական անմնացորդ ծառայությամբ։​ ​Շոթա Ապոզյանը ծնվել է 1940 թվականի ապրիլի 23-ին՝ Բուղաշեն գյուղում։ Նրա կրթական ճանապարհը սկիզբ է առել … Read more

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ «Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես … Read more