«Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին

«Աաաաաա, դե ծնգլ արիք»,- Գյումրիի կենտրոնական հրապարակում զայրացավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով գերիների վերադարձի մասին հարցին: Մեկ այլ հարցին` ինչու Ռուբիոն հանկարծակի որոշեց գալ Հայաստան, նա կոշտ արձագանքեց. «Սսսսսսս, հարցազրույց չեմ տալիս»:  

«Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թիվը կդառնա 18

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ՝ 18 քաղաքական ուժ: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող … Read more

Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, Պետական ​​սահմանային ծառայության հետ համատեղ, Իրանին սահմանակից Յարդըմլիի և Լերիկի լեռնային շրջաններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ գործողություն է իրականացրել, գրում է OC Media-ն։ Գործողության ընթացքում, ըստ տեղեկությունների, մեկ ոստիկան սպանվել, ևս մեկը վիրավորվել է թմրանյութերի վաճառողների հետ փոխհրաձգության ժամանակ։ Միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը տարածվել է միայն մայիսի 22-ի ուշ … Read more

«Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան

Մենք Գյումրիում պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գյումրիում։ «Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի, այնպես, ինչպես օրինակ Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»,-ասել է նա։ … Read more

«Միշտ էլ խոսել եմ, իսկ հիմա, երբ քո մտահոգություններն ես առաջ բերում, էդ ինչ վիրավորական խոսքեր․․․ սա խոսքի ազատության մասին չի խոսում»․ Աննա Մայիլյան

«Անտարբեր լինել չեմ կարող, ես միշտ էլ խոսել եմ։ Սա նորություն չէ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը։ Նշեց, որ ջերմ ու մտերմիկ հանդիպում են ունեցել, որտեղ կարողացել են փոխանցել իրենց մտահոգությունները․ «Պարոն Կարապետյանը … Read more