Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովն առաջարկել է միջխորհրդարանական հերթական հանդիպումն անցկացնել Շուշիում… Ակնհայտ քծնանք է, որով ՌԴ-ն փորձում է սիրաշահել Ադրբեջանին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է. «Էլի երկու լուր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ շարքից։ Լավ լուրը՝ ԱՄՆ-ի հետ կնքվեց ընդերքի շահագործման, հազվագյուտ մետաղների և պոչամբարների վերամշակման համաձայնագիր։ Իսկ վատ լուրը․ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովն առաջարկել է միջխորհրդարանական հերթական հանդիպումն անցկացնել Շուշիում, որպեսզի ռուս գործընկերները տեսնեն, թե ինչ հսկայական վերականգնողական աշխատանքներ են կատարվել։ Այս հայտարարությունն … Read more

Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News «Հրապարակ» օրաթերթը գրում է. Ավելի քան երեք տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ-մեծ խոսում են բանակը սպառազինելու, մարտունակ դարձնելու մասին։ Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում դեռեւս 2023 թ. նոյեմբերի 15-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչեւ 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի, այժմ … Read more

Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։ Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։ Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը՝ այն … Read more

«Խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը»

Քահանայից ժողովի հայտարարությունը Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։ Առաքելական քարոզչությամբ … Read more

Արտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։ Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ … Read more