Արտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։

Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ Փաշինյանի մի քանի ձայն ավելացնելու համար։ Բանն այն է, որ մայիսի սկզբներին Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, ըստ սոցհարցումների, մի քանի սեգմենտում մի չնչին չափով բարձրացրել է իշխանության վարկանիշը, ՔՊ-ի արտաքին հովանավորները փորձում են նույնը կրկնել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment