Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում. հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից: 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։ Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Չի՛ կարելի բանակը դարձնել նախընտրական քարոզչության գործիք. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակը Պետության հենասյունն է, և ո՛չ մի դեպքում չի՛ կարելի բանակը դարձնել նախընտրական քարոզչության գործիք։ Միայն անհեռատես, պետականությունը ատող մարդը Բանակը կդարձներ նախընտրական քարոզչության մաս, առանց գիտակցելու, որ դա օպոնենտների մոտ հակազդեցության զգացում է առաջացնելու։ Նույնիսկ՝ եթե ընտրություններում հաղթելու քո միակ ու վերջին հաղթաթուղթը լինի բանակի անունը օգտագործելը, երբեք չպիտի՛ … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակի նվիրված միջոցառմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել բացման խոսքով: «Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի ֆոնդային շուկայի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայի՝ AMX-ի 25-ամյակի կապակցությամբ: Քառորդ դարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման, կապիտալի շուկայի զարգացման և … Read more