Հրդեհ արտադրամասում. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։53-ին, մարվել՝ 05։49-ին։ Խմորեղենի արտադրամասում (մոտ 100 քմ) այրվել են կենցաղային իրեր և կուտակված ստվարաթուղթ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի արտադրամասի մյուս հատվածներ:

Leave a comment