Բագրատաշենի անցակետի մոտ բեռնատարների վարորդները ճանապարհ են փակել

Բագրատաշենի անցակետի մոտ,բեռնատարների վարորդները փակել են ճանապարհը՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում։ Այս մասին գրում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ վարորդները նշում են, որ մեքենաները հետ են վերադարձնում Լարսի անցակետից։ News.am

Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» անդամների նկատմամբ բռնության մասին

Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» անդամների նկատմամբ բռնության մասին

Պատմությունից գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը ինչպիսի վարքագիծ դրսևորեց, կամ ոչինչ չդրսևորեց, երբ այդ զինադադարն ու խաղաղությունը խախտվում էին․ Արարատ Միրզոյան

Խաղաղությունը կա, խաղաղությունն իրական է, մարդիկ վայելում են, իսկ երաշխավորների մասին ասեմ՝ չկա որևէ երաշխավոր, որը դա անում է որևէ այլ կողմի սիրուն աչքերի համար, ամեն մի երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը, նախընտրական բանավեճի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։ «Մենք մեր վերջին տարիների պատմությունից հետո գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը, խաղաղապահ ուղարկած … Read more

ԲՀԿ-ն խստորեն դատապարտում է այսօր Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։ Հայտարարությունը՝ ստորև. «Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։ Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր … Read more

Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, չնայած այն բանին, որ Լիբանանում Իսրայելի զինված ուժերի սրվող արշավը սպառնում է խաթարել փխրուն դիվանագիտությունը, որը գագաթնաժողովի հյուրընկալող կողմը փորձում էր պահպանել։ «Ինչքան մենք գիտենք՝ այո՛, նա ծրագրում է մասնակցել»,- Bloomberg TV-ին տված … Read more

Հունգարիայի խնդիրները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությանը. Մերց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հունգարիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարցերի պարզաբանումը չպետք է շեղի ուշադրությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն հաստատել էր, որ իրենք Մերցից նամակ են ստացվել՝ Ուկրաինային ԵՄ-ի ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ … Read more