Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Պետական գույքի կառավարման կոմիտե նախկին պետ Արման Սահակյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին, որ Արման Սահակյանն այսօր կալանավորվել է 2 ամսով:   Դիտումների քանակ2

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ առաջարկելով բանակցություններ և պատերազմի ավարտի ուղի

Վլադիմիր Զելենսկին բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով բանակցություններ և պատերազմի ավարտի ուղի։ Զելենսկին նշել է, որ 26 տարի առաջ բազմաթիվ ուկրաինացիներ դրական էին վերաբերվում Պուտինին, սակայն այսօր բացարձակ մեծամասնությունը աջակցում է Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Նրա խոսքով՝ ռուսական հասարակությունը հոգնել է պատերազմից, բենզինի պակասից, գների աճից և հնարավոր երկրորդ զորահավաքի ալիքից։ … Read more

Թափոնից՝ բարձրարժեք արտադրանք․ շրջանաձեւ տնտեսությունը Լուկաշինում

Հայաստանում գյուղատնտեսության մասին խոսելիս հաճախ ուշադրության կենտրոնում են բերքատվությունը, արտահանումը կամ շուկաները։ Վերջին տարիներին ակտուալ է դարձել մեկ այլ հարց՝ ինչպե՞ս գյուղատնտեսությունը դարձնել ոչ միայն արդյունավետ, այլեւ կայուն, առողջարար ու գրեթե առանց թափոնի։Այս ուղղությամբ Հայաստանում արդեն ավելի քան երկու տասնամյակ աշխատում է «Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա սի-սի»-ն, որի տնօրեն Վարդգես Դավթյանը մեզ հետ զրույցում պատմել է … Read more

Փաշինյանը պատերազմի զոհերի տվյալներ է ներկայացրել

10:31 – 5/հունիսի/2026 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է 3 755 զինծառայող։ Սրանք պաշտոնական տվյալներ են։ Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ այդ մասին հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։ Նա հայտնել է, որ 2018 թվականից … Read more

«Պատմական պահ» ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ոլորտում․ նոր դեղամիջոցը փոխում է «խաղի» կանոնները

Ամերիկյան Revolution Medicines բիոտեխնոլոգիական ընկերության կողմից անցկացված կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 31-ին New England Journal of Medicine ամսագրում, բուռն ծափահարությունների են արժանացել Չիկագոյում կայացած Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) ամենամյա համաժողովում, քանի որ բեկումնային են համարվում աշխարհում ամենամահացու քաղցկեղներից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարում։ Փորձարարական նոր դեղամիջոցի՝ դարաքսոնրասիբի (daraxonrasib) կլինիկական փորձարկումների … Read more