Բրյուսելը փորձում է ստեղծել 100,000-անոց եվրոպական բանակ․ Եվրախորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News Բրյուսելը փորձում է ստեղծել 100,000-անոց եվրոպական բանակ՝ լիովին անտեսելով ԵՄ մի քանի անդամ պետությունների չեզոքությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լյուքսեմբուրգի Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարտհայզերը։ Կարտհայզերը սա անվանել է «մտահոգիչ միտում»։ Նա նշել է, որ Եվրոպական բանակի ստեղծման առաջարկը իրավական հիմք չունի։ —00—ՄԱ

«Կարծում եք պատահակա՞ն էր ընտրել գիրքը»․ Կարապետ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հայ ազգի մեծագույն թշնամին ցուցադրել էր գիրք, որն ինքն ավարտելու է փետրվարին։ Կազմից երևում է, որ գիրքը ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակված Հայոց Պատմություն ||| հատոր, գիրք առաջինն է, որտեղ նկարագրված է մեր պատմության նոր շրջանը` XVll-րդ կեսից մինչև 1918 թթ։     Ժամանակաշրջան, որը հայտնի է հայ ազատագրական … Read more

Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News Ընթերցողին ներկայացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը:Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված «Իմ կյանքը` միշտ կենտրոնում» գրքի բնօրինակը իտալերեն է, իսկ հիմա այն ներկայացվել է նաև հայերեն։ Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:Գրքի շնորհանդեսի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը հանդես է … Read more

«Այս քայլն ուղղված է ոչ թե որոշ հոգեւորականների դեմ, այլ՝ համասփյուռ հայության դեմ, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին հայ ազգի միակ պաշտոնական ներկայացուցիչն է աշխարհում». վիրահայերի հանրահավաքը

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում այսօր տեղի է ունեցել զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Հանրահավաքի կազմակերպիչները նշել են, որ վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից: Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:  «Նման … Read more

«Զայեդ» մրցանակը այս փուլում ծառայում է որպես քաղաքական «դիմահարդարում»

««Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, որն անվանվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրի պատվին, խորհրդանշում է խաղաղություն, հանդուրժողականություն և մարդասիրական արժեքներ։

Իրան-ԱՄՆ բանակցությունները առաջընթաց քայլ էին․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել է Իրան – ԱՄՆ բանակցություններին։ «Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի ունեցան տարածաշրջանի բարեկամ կառավարությունների հետագա ջանքերի …

Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող ԹՈՓ-5 երկրներ։ Մենք սովոր ենք դժգոհել հանկարծակի տեղատարափից կամ ամառային շոգից, սակայն աշխարհի քարտեզի վրա կան վայրեր, որտեղ «վատ եղանակ» հասկացությունը ստանում է իսկապես սարսափելի մասշտաբներ։ Այստեղ երկինքը պատռվում է միլիոնավոր կայծակներից, անձրևները կարող են տևել տարիներ … Read more