Հաց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ

Հայաստանում հիվանդ մարդը չպիտի կանգնի երկընտրանքի առաջ՝ հաց գնի՞, թե՞ դեղ։
Միջին թոշակը մոտ 50 հազար է, ու շատերի համար դեղերը դառնում են ամսվա ամենամեծ ծախսը։ Արդյունքում մարդիկ սկսում են «խնայել» հենց առողջության վրա՝ դադարեցնում են բուժումը հանապազօրյա հացի համար։

Բայց մեկ բան էլ կա․ երբ տեսնում ենք, որ Վրաստանում նույն դեղերը հաճախ ավելի մատչելի են, պարզ է դառնում, որ գները կարելի է իջեցնել։

Դրա համար պետք է ուղղակի ցանկություն և կամք։

«Ուժեղ Հայաստանը» դա անելու է !
✅ Դեղերի գներն իջնելու են 20%-ով
✅ Սահմանվելու է գնի վերին շեմ
✅ Շուկան բացվելու է, որ լինեն էժան ու որակյալ այլընտրանքներ
✅ Լինելու է խիստ վերահսկում, որ ոչ ոք մարդու առողջության հաշվին գերշահույթ չստանա

«Ուժեղ Հայաստանը» տեր է լինելու մարդուն, որ մարդն էլ տեր լինի իր հայրենիքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment