Երևանում ամուսիններից մեկը բութ առարկայով հարվածել է աղջկան, ապա միասին վերջինիս դուրս են նետել խոհանոցի պատուհանից

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Պատահարներ » Երևանում ամուսիններից մեկը բութ առարկայով հարվածել է աղջկան, ապա միասին վերջինիս դուրս են նետել խոհանոցի պատուհանից Վնասվածքը հասցնելուց հետո ամուսիններն աղջկան դուրս են նետել խոհանոցի պատուհանից ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է 2022թ.-ին կատարված դաժան սպանությունը: ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես … Read more

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի ցույց տված սրտիկի հետևում երևում են Ալիևի բեղերը

«Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է Հայաստանի քաղաքացու հետ մենամարտը»,- Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակապցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, բոլոր այն տեսարանները, որոնք տեսնում են «ախմախ ավտոբուսի» շրջանառության ժամանակ, վկայում են մի բանի մասին՝ ինչ սարքած չէ, վատ է Նիկոլ … Read more

«Վախենում են սիրել հայրենիքը, Ալիեւը կջղայնանա»

ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու համար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց աշխատանքից ազատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, պատճառաբանելով, որ ոչ ոք չի կարող իրենից բացի այլ արտաքին քաղաքականություն վարել։ Ամբողջ խնդիրը այն էր, որ Գզոյանը համարձակվել էր հիշեցնել Արցախի գոյության և դրա հիմնահարցի մասին։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ ժողովրդի սիրտը շահած … Read more

Հիմա էս Ձեր ֆանտազիան ի՞նչ արժի, Ձեր ֆանտազիաներից մեկն էլ Գյումրու «Չոր նավահանգիստն» էր․ Մինասյանը՝ Ներսես Երիցյանին

«Վարչապետերից մեկն ասում էր՝ եթե ուզում եք գեղեցիկ ու սիրուն հեքիաթների, պատմությունների մասին լսել՝ կանչեք Ներսես Երիցյանին, ինքը կներկայացնի, բայց երբեք չկայացնեք այն որոշումները, որ Ներսես Երիցյանը պետք է կայացնի»,- հիշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի թեկանծու Ներսես Երիցյանին։ Երիցյանը համոզմունք հայտնեց, որ այդ վարչապետը հիմա ցավում է նման կարծիք … Read more

ՌԴ-ի նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում երեք մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը մարտի 25-ի գիշերը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի հինգ շրջաններին՝ Դնեպրոպետրովսկին, Զապորոժիեին, Խերսոնին, Օդեսային և Կիևին։ Ըստ տեղական և տարածաշրջանային ուկրաինական իշխանությունների՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ առնվազն 23 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական զորքերն ավելի քան 10 անգամ հարձակվել են երեք շրջանների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրետանի: … Read more

Արշակ սրբազանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Գևորգ Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News Արշակ սրբազանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Գևորգ Մանուկյանին, դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները գրավոր ներկայացնեն միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման … Read more

Մասիսում 75-ամյա տղամարդը դանшկահարել է նախկին կնոջը

Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա … Read more