Ընտրակաշառքի լայնածավալ սխեմա. 62 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր … Read more

Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ «Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և … Read more

Լավրովը և Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման հարցը

Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության…

Ադրբեջանն ու Ղազախստանը կստորագրեն «Միջին միջանցքի» զարգացման մասին համաձայնագիր՝ շրջանցելով ՌԴ-ն

Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքի» զարգացման մասին Ադրբեջանի և Ղազախստանի միջև կնքված համաձայնագիրը նրանց ինքնիշխան իրավունքն է. Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ «Սա չի խանգարում մեր հարաբերություններին։ Իհարկե, դա մեզ համար պակաս ձեռնտու է։ Բայց մենք չենք կարող որևէ մեկին ստիպել ինչ-որ բան անել։ Այս երկրներն իրավունք … Read more