Իսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին Իրանում Իսպանիայի դեսպանը հայտարարել է Թեհրանում դիվանագիտական առաքելության պաշտոնական բացման մասին: Դիվանագիտական առաքելության ղեկավարը ընդգծել է, որ որոշումը կայացվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի հրահանգներին համապատասխան: Դեսպանը նշել է, որ ինքը և իր թիմը վերադառնում են աշխատանքի՝ «հնարավորության սահմաններում» խաղաղապահ ջանքերին նպաստելու համար: