Ռոնալդուն ու որդին կարող են դառնալ թիմակիցներ

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը հաջորդ մրցաշրջանից առաջ կարող է միանալ սաուդյան ակումբի գլխավոր թիմին, հաղորդում է Al Weeam-ը։ «Ալ Նասրում» նման տարբերակ են դիտարկում, քանի որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ցանկանում է խաղալ որդու հետ միասին։ Հաջորդ մրցաշրջանից առաջ ակումբում կգնահատեն Կրիշտիանու կրտսերի մարզավիճակն ու որոշում կկայացնեն … Read more

Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ. ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ ✔️Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ … Read more

Հօգուտ պետության՝ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ և շուրջ 5 հազար եվրո

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի. «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս, Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 … Read more

Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երեք վարչական շրջաններում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 14-20-ն ընկած  ժամանակահտվածում:   Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․   Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ ապրիլի 15-ին, Արաբկիրում` ապրիլի 18-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը … Read more

Թբիլիսիում հայերին թույլ չեն տալիս ակցիա անել Թուրքիայի դեսպանատան մոտ

«Վրաստանի Հայ Համայնք» հ/կ-ն հայտարարում է , որ հրաժարվում է Ապրիլի 24-ի ցույցը անցկացնել որևէ այլ վայրում, բացի Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքից։   2005 թվականից ի վեր, արդեն 20 տարի շարունակ ապրիլի 24-ին Թբիլիսիում, Թուրքիայի Հանրապետության դեսպանատան հարակից տարածքում, անցկացվում է խաղաղ ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ողբերգություն, որը խլել է մեկուկես միլիոն հայերի … Read more

Ուկրաինան վերսկսում է նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով

Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին։ Հունգարական MOL նավթային ընկերությունը հայտնել է, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական օպերատոր «Ուկրտրանսնաֆտա»-ն տեղեկացրել է իրեն, որ ապրիլի 22-ի կեսօրին կսկսի նավթ ստանալ Բելառուսից «Դրուժբա» խողովակաշարային համակարգով։ MOL-ն ակնկալում է, որ խողովակաշարի ուկրաինական հատվածից նավթի առաջին մատակարարումները Հունգարիա և Սլովակիա կհասնեն ոչ … Read more

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն կլինի ամբողջ աշխարհի համար․ Լատվիայի նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ալիևին շնորհավորել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ: «Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի: Սա կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է նա Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։ Լատվիայի նախագահը նաև ընդգծել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են տարածաշրջանային գործընթացները: