Քանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները մի շարք խանութների ու սննդի օբյեկտների վրա փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները․ «Փաստերի ստուգման հարթակ» (տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները մի շարք խանութների ու սննդի օբյեկտների վրա փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները․ «Փաստերի ստուգման հարթակ» (տեսանյութ)

Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 15 սաներից 2-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Այս մասին Panorama.am-ը զրուցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: «15 երեխա է հոսպիտալացվել Գյումրու բժշկական կենտրոն՝ աղիքային վարակով։ Ընդհանուր այս … Read more

Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ադրբեջանը կարողանում է մտածված ու բազմաքայլ քաղաքականություն վարել, որը հնարավոր չէր լինի առանց Հայաստանում ներդրված գործող իշխանության:  2020 թվականին Բաքուն կարողացավ ցույց տալ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ Հայաստանի գործող իշխանությունը դեստրուկտիվ է և իրավիճակը կարելի է փոխել պատերազմի միջոցով: Դա նրան հաջողվեց: Պատերազմի թույլտվությունը ստացվեց: Հաջորդ փուլում, Մահաբերը հրաժարվեց … Read more

Իրանական ինքնության, հերոսապատման և դիմադրության հայեցակարգային դրսևորումները «Շահնամե» էպոսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News Սույն թվականի մայիսի 15-ին Պարսկերենի միջազգայինօրվան և իրանական էպոսի հեղինակ Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսիի մեծարմանը զուգահեռ, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի համագործակցությամբ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Ֆիրդուսի» հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին» խորագրով գիտամշակութային համաժողովը։ Համաժողովի քննարկումների առանցքում «Շահնամեի» դերակատարումն էր պարսկերենի … Read more

Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025 թվականին ստացել է 416․7 մլն դրամ նվիրատվություն, ինչը 3 անգամ ավելի շատ է, քան 2024 թվականին։ Ընդ որում՝ այս գումարի 29%-ը՝ 121 մլն դրամը, նվիրատվություն է գործարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի ընթացքում կուսակցությանը կատարվել է 1688 նվիրատվություն։ Դրանցից 44-ը եղել է 2․5 մլն դրամի չափով, 2-ը՝ … Read more

Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ. Էրդողան

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Աստանայում կայացած «Թուրքիա-Ղազախստան աշխատանքային համաժողովում»։ Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ՝ ինտեգրելով երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքներն ու մաքսային թվայնացված համակարգերը։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը եվրասիական տարածաշրջանի մրցունակության բարձրացումն է համաշխարհային տնտեսությունում։ Էրդողանը նաև նշել է, որ Ղազախստանի … Read more

ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները

Օրերս տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:   ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականի առաջին եռամսյակում Խորհրդի անդամների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:   … Read more