«Սա մարտական դիրք չի, մարտական հերթապահություն չի իրականացվում… չեմ հասկանում՝ խնդիրն ինչն է, որ չեն թողնում». ԼՀԿ-ն Կիրանցի պատի մոտ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այսօր սահմանապահները թույլ չտվեցին տեսանկարահանումներ անել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի՝ հայ-ադրբեջանական սահմանը զատող պատի մոտ՝ ազգային անվտանգության և պետական գաղտնիքի նկատառումներից ելնելով։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ և քանիցս զբոսաշրջային առաքելություն է իրականացրել՝ տարբեր խմբերի հետ այցելելով, նկարահանելով և ցուցադրելով․ «Այսինքն, մի բան, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում … Read more