https://arm.sputniknews.ru/20260529/gevvorg-papvojany-khvoshvor-jermvocatereri-het-qnnarkel-e-artahanman-khndirnery-102779246.html
Գևորգ Պապոյանը խոշոր ջերմոցատերերի հետ քննարկել է արտահանման խնդիրները
Գևորգ Պապոյանը խոշոր ջերմոցատերերի հետ քննարկել է արտահանման խնդիրները
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն… 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T16:51+0400
2026-05-29T16:51+0400
2026-05-29T16:51+0400
հայաստան
ջերմոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777283_0:45:1280:765_1920x0_80_0_0_2a1024be3f783e596812580ae75a90d3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ և քննարկել առկա խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։«Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները»,–նշված է հաղորդագրության մեջՀանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777283_72:0:1209:853_1920x0_80_0_0_eb13fd22640ca8a480b903eb25d33602.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջերմոց
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ և քննարկել առկա խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները»,–նշված է հաղորդագրության մեջ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։
Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։
«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։