Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին

Հասարակություն 30.05.2026 | 14:35 Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Ըստ ՆԳՆ-ի՝ 48-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և կյանքից զրկել է 62-ամյա ազգականին, ապա ձերբակալվել ոստիկանության կողմից։ Դեպքի հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։ «Մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք … Read more

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով

Երևան քաղաքում մայիսի 30-ի ցերեկը, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-4-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 30-ի ցերեկը շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, … Read more

«Գազը լինելու ա եվրոպական գներով, ասենք 600 եվրո՝ 160-ի փոխարեն, ձե՞ռ ա տալիս»․ Գագիկ Ծառուկյան

«ՌԴ-ի հետ թշնամանում ենք, ինչի՞․․․ Պուտինի ելույթը լսեցիք, ասում է՝ հայ ժողովրդի հետ մենք բարեկամներ ենք, բայց ձեր ղեկավարությունը որոշել ա մեզ հետ թշնամանա, մեր հակառակորդի հետ լավանա․ կողմնորոշվե՛ք»,- քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ որոշ ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումներին։ «Հա, բացի դա, գազը եվրոպական գներով ա լինելու, ասենք … Read more

«Ժողովուրդ». Դյուրավառ շշերով ԱԱԾ շենքի վրահարձակման գործով նախաքննությունն ավարտվել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վա

Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է. վարչապետ

Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է. վարչապետ Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում: Այս մասին Տավուշում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման։ Պետք է սահմանը հստակ գծենք, որ հստակ լինի՝ Հայաստանը որտեղ է, … Read more

«Բոլորին դեմ եմ» դաշինքի «Սարդ-Մարդ»-ը երեխաների հետ «դիվան է քշել» Վանաձորում (տեսանյութ)

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more