ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

ԿԸՀ-ն քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը’  «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խնդրում եմ հնարավորության դեպքում առավել սեղմ ժամկետում մերժել նշված դիմումը, որը երկու հիմքերի տեսանկյունից էլ ակնհայտ անհիմն է», այս մասին ԿԸՀ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ «Այսինքն, անվավերության և ուժը կորցրած ճանաչելու … Read more

Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար։ Երբ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտում էին, Ալիևը ՌԴ չէ՞ր գնում։ Նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը՝ մեկնաբանելով Զելենսկու՝ Հայաստան այցը. «Մենք մեզ դիրքավորում ենք պետությո՞ւն, թե ծայրագավառ, ընտրության հարց ա: Ես խնդիր եմ դրել՝ ՀՀ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք»,– նշել է նա՝ Հանրային Հ/Ը–ի … Read more

Որն է կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու ժամկետը. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու ժամկետը ⬇️Ի պատասխան բազմաթիվ հարցերի «Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները 8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց … Read more

ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը, զանգահարելով Ռուսաստանի հայերի միության տարբեր մարզային կառույցներ, և ներկայանալով որպես Անվտանգության դաշնային ծառայության սպա, պարզել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության համակարգմամբ նրանք միջամտում են Հայաստանում սպասվող ընտրություններին, աջակցում 4 ուժի. ընդ որում, Արման Թաթոյանի «Միասնության թևերին» հրահանգված է աջակցել ոչ բացահայտ: Կայքը ձայնագրություններ է հրապարակել զրույցներից:   Հեղինակ՝ Մերի … Read more