Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Շահեն Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, իրենց ուժի անելիքներին և քաղաքական դաշտում տիրող մթնոլորտին։ Անդրադառնալով իրենց ուժի հավաքած 2.3% (33,518 ձայն) արդյունքին՝ Շահեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իրենց ընտրած քաղաքացիներին։ «Ցանկանում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, … Read more

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի վարած քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային…

Շիրակացու անվան ճեմարանում անգլերեն լեզվով կրթություն կկազմակերպվի

Հասարակություն Շիրակացու անվան ճեմարանում անգլերեն լեզվով կրթություն կկազմակերպվի Աջակցիր «Ա1+»-ին  Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը երեք տարով անգլերեն լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն կստանա։ Նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Այն հնարավորություն կտա 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով: Իսկ ՄԲ ծրագրերով կրթությունն ուղղված է … Read more

Լավրով․ Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի պատժամիջոցների կիրառման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից անդամավճարները չմուծելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի կազմակերպության Կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետություններին։ «Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը։ Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի պարտք է ՀԱՊԿ բյուջեին, իսկ նման իրավիճակները նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի … Read more

Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-ը

Դոկտոր Գևորգ Հակոբջյան, իրավաբան Թարգմանված է անգլերենից ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Երկու փաստերն էլ արդարացնում են դրա մանրակրկիտ ընթերցումը։ Ի՞նչ է իրականում ստանում Հայաստանը ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագրի շրջանակում, որը իրավաբանորեն երաշխավորված է, ենթակա է հարկադիր կատարման և կախված չէ իր վերահսկողությունից դուրս ապագա … Read more