Շիրակացու անվան ճեմարանում անգլերեն լեզվով կրթություն կկազմակերպվի

Հասարակություն

Շիրակացու անվան ճեմարանում անգլերեն լեզվով կրթություն կկազմակերպվի

 Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը երեք տարով անգլերեն լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն կստանա։

Նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Այն հնարավորություն կտա 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով:

Իսկ ՄԲ ծրագրերով կրթությունն ուղղված է սովորողների համակողմանի զարգացմանը, ինչը վկայում է կրթության բարձր չափանիշների մասին։  

Ճեմարանում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է ընդհանուր առմամբ 1392 սովորող, որոնցից 410 աշակերտ սովորում է ավագ դպրոցում։ Նրանցից Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի սովորող է հանդիսանում 81-ը, թեկնածու սովորող 60-ը, ավարտում են՝ 37-ը, իսկ 2026-2027 ուսումնական տարում՝ Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի 104 սովորող: Նախագիծը չզեկուցվող է, այն կառավարության անդամներին ներկայացնելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։  

 

Leave a comment