Գառնիում «Ford Mustang»-ը բшխվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Mustang»-ը վարել է ՌԴ քաղաքացին, իսկ ավտոմեքենան վերցրել … Read more

Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի տարածքով անցնող ճանապարհահատվածում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։   ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյան։

Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ. Փաստաբան

Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ. Փաստաբան

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից ՌԴ ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը և դրա տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Այս մասին հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից։ Արգելքը կգործի մինչև առաքվող … Read more