Էլինա Ավանեսյանը` ITF W100 մրցաշարի հաղթող

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (WTA 281) դարձել է Զագրեբում անցկացված ITF W100 մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 23-ամյա մարզուհին երկու սեթում՝ 6-1, 6-2 հաշվով, առավելության է հասել շվեդ Ռինալդո Պերսսոնի (WTA 240) նկատմամբ։ Սա Ավանեսյանի կարիերայի արդեն վեցերորդ տիտղոսն է ITF-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Նախորդ անգամ նա հաղթող էր դարձել 2023 թվականին։

«Մենք ակնկալում ենք, որ այս քվեարկությունը պետք է ամբողջությամբ չեղարկվի, նոր քվեարկություն նշանակվի»․ Ավետիք Չալաբյան

«Դուք գիտեք՝ Ուժեղ Հայաստանը դիմել է ԿԸՀ՝ այս ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Եվ ապացույցների, հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավար երկրում բավարար կլիներ, որ 3 անգամ ընտրությունները չեղարկվեին։ Մենք 21-րդ դարի պատմության մեջ ունեցել ենք ամենախայտառակ ընտրությունները՝ բռնաճնշումներով, հսկայական քանակությամբ խախտումներով, ձերբակալություններով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով, որոնք բաժանվել են բոլորիս աչքի առաջ»,- այսօր ԿԸՀ … Read more

Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց: ՈՒՂԻՂ

Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց: ՈՒՂԻՂ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը

Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում: Կողմերը նաև … Read more

Լավրովի հրավերով Ֆիդանը կմեկնի Մոսկվա

Հունիսի 15-17-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որտեղ կանցկացնի բանակցություններ երկկողմ և միջազգային օրակարգի լայն շրջանակի հարցերի շուրջ։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը, մասնավորապես՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների ֆոնին զարգացումները, ինչպես նաև պաղեստինյան խնդրի կարգավորման հեռանկարները։ … Read more

Նիկոլ Փաշինյանը թող իր երևակայության սահմաններում արձագանքի իր իսկ հոխորտանքներին. Տոնոյան

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more