Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս․ ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: