ԱՄՆ–ն սկսել է վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Թեհրանը հաստատեց

https://arm.sputniknews.ru/20260616/amnn-sksel-e-veracnel-irani-tsvovajin-shrjapakumy-tehrany-hastatec-103546818.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103251462_84:0:1417:1000_1920x0_80_0_0_136ebde3cf93ef188149ded3b3864a75.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, ծով, շրջափակում

ամն, իրանի իսլամական հանրապետություն, ծով, շրջափակում

Բաժանորդագրվել

Իրանի հետ գործարք կնքելու հայտարարությունից հետո Դոնալդ Թրամփն ասել էր, որ թույլ է տալիս վերացնել ծովային շրջափակումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Թեհրանը հաստատում է, որ ԱՄՆ-ն սկսել է վերացնել Իրանի ծովային շրջափակումը։ Ինչպես տեղեկացնում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաժիդ Թախտ-Ռավանչին։

«Իրանի դեմ ծովային շրջափակման վերացումը սկսվել է և մտել է գործնական փուլ»,– ասել է դիվանագետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին` Իրանի հետ գործարք կնքելու մասին հայտարարելուց հետո, ասել էր, որ թույլ է տալիս վերացնել ծովային շրջափակումը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 14-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Leave a comment