Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան

Երևանում խոշոր վթար է եղել։ Թիվ 46 համարի ավտոբուսը բախվել է կայանված բեռնատարին։ Վթարի հետևանքով տուժածներ կան։ Վերջիններս, ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխվել են հիվանդանոց։

1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ

Հասարակություն 20.06.2026 | 10:12 Քննչական կոմիտեն ավարտել է 1-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ երեխայի խորթ մայրը ամիսներ շարունակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, իսկ մարտի 15-ին գլխին հասցված հարվածների հետևանքով երեխան մահացել է։ Կինը կալանավորված է, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու նպատակով։ «ՀՀ քննչական կոմիտեի … Read more

Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Հայտնում ենք, որ աշխատանքները շարունակվում են»,-ասված է հարցման պատասխանում: Նախարարությունից այլ մանրամասներ չեն հայտնել։

Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան

Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։ Ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ … Read more

Անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ԱԱԾ-ն․ ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ինչո՞ւ մինչ օրս թեկուզ մեկ տեսագրություն չի հրապարակվել․ «Ժողովուրդ»

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը խորհրդարանական ընտրությունների ընթացքում ակտիվորեն պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ՝ նրանց որոնելով բացառապես ընդդիմադիրների շտաբներում կամ գրասենյակներում, օրեր առաջ նաև հրապարակավ իրազեկեց, որ հունիսի 6-ին և 7-ին Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կոմիտեն հայտարարում էր, որ օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու … Read more

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:   Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա … Read more

Ավիաընկերություններն ու հյուրանոցները սկսել են վաճառել նախկինում անվճար բոնուսները

https://arm.sputniknews.ru/20260620/aviaynkerutjunnern-u-hjuranvocnery-sksel-en-vatsharel-nakhkinum-anvtshar-bvonusnery-103667894.html Ավիաընկերություններն ու հյուրանոցները սկսել են վաճառել նախկինում անվճար բոնուսները Ավիաընկերություններն ու հյուրանոցները սկսել են վաճառել նախկինում անվճար բոնուսները Sputnik Արմենիա Շատ դեպքերում ընկերությունները արժեզրկում են հաճախորդների հավաքած «հավատարմության միավորները»: 20.06.2026, Sputnik Արմենիա 2026-06-20T10:23+0400 2026-06-20T10:23+0400 2026-06-20T10:24+0400 ավիաընկերություն հյուրանոց հաճախորդ https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:103:1600:1003_1920x0_80_0_0_6906feb0aa812323b39fe038108691d5.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ավիաընկերություններն ու հյուրանոցային ցանցերը ավելի ու ավելի հաճախ են սկսում … Read more

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը. Արմեն Ղազարյան

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը. Արմեն Ղազարյան Աջակցիր «Ա1+»-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը  մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկմանը՝ նվիրված Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի (IMRF) արդյունքների ամփոփմանը և Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականացման ընթացքի գնահատմանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են համաձայնագրի նպատակների իրականացման շրջանակում Հայաստանի … Read more

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանի խոսքով` … Read more