Այս պահին խուզաուկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նոր մանրամասներ է հայտնել Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասով․ «ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տուն իրավապահները ներխուժել են «ԴԱՀԿ պահանջը» չկատարելու պատրվակով: Գիտեմ որ ծիծաղելի է: Այս պահին խուզաուկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության»:

Աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ կանխարգելման, վերակառուցման և խաղաղության պահպանման համար. Պարույր Հովհաննիսյան

2026թ. հունիսի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի «Ռիսկերից դեպի դիմակայունություն. աշխատատեղերի ստեղծմամբ սոցիալական համերաշխության առաջմղումը խաղաղաշինության համատեքստերում» խորագրով կայացած համատեղ նիստում։ Իր ելույթում, Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ կանխարգելման, վերակառուցման և խաղաղության … Read more

Երևանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող չորրորդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր…

Լարված իրավիճակ ավագանու նիստին․ Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա

Լարված իրավիճակ ավագանու նիստին․ Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն դարձել է 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Այս հաղթանակի արդյունքում նա արժանացել է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, ինչպես նաև ստացել կարևոր միջազգային համագործակցային հնարավորություններ՝ հանդես գալու հեղինակավոր բեմերում և ներգրավվելու նոր մասնագիտական նախագծերում։ Ֆեդերլեն սեպտեմբերին ելույթ կունենա Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Միջազգային երաժշտական մրցույթների … Read more

Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վրա հարձակվելու փորձ, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների կողմից անընդհատ փորձեր հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է։ Միևնույն ժամանակ, նրանք առաջ են մղում այն ​​պատրանքային գաղափարը, որ դարեր … Read more

Բժիշկը զգուշացրել է շոգ եղանակին որոշ մթերքների վտանգների մասին

Շատ ուտեստների և մթերքների պահպանման ժամկետը կրճատվում է շոգ եղանակին. թաթարներն ու սուշին կարող են պոտենցիալ վտանգավոր լինել, հատկապես, եթե տեղափոխվեն առանց սառնարանի, զգուշացրել է էնդոկրինոլոգ Վիկտորիա Սադովսկայան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։ «Շոգ եղանակին, օրինակ, առանց սառնարանի լողափ գնալիս խորհուրդ չի տրվում օգտագործել. չեփված ուտեստներ, ինչպիսիք են թաթարը, կարպաչչոն, սուշին, ստրոգանինան և թերխաշ ձվերը. պատրաստի խավարտներ, ինչպիսիք են … Read more

Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունիսի 13-17-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանաչ տնտեսության զարգացման, կլիմայական քաղաքականությունների, կենսաբազմազանության … Read more