Իրանի ԿԲ նախագահ․ ԱՄՆ-ն սկզբնական փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից

ԱՄՆ-ն առաջին փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ «Շվեյցարիայում երկու կարևոր որոշում է կայացվել՝ կապված հուշագրի տնտեսական մասի հետ։ Առաջին որոշումը վերաբերում է իրանական արգելափակված ակտիվների ազատմանը։ Հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ազատվելու են աստիճանաբար … Read more

Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակում Ղալիբաֆը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ համաժողովին, որը կանցկացվի Բաքվում։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել անդամ երկրների միջև համագործակցության խորացմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու միջազգային օրակարգի մի շարք հարցերին առնչվող … Read more

Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 24-ին ժամը 10:00-24:00-ն կդադարեցվի Կոնդ և Ռուսթավելի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի. Տիգրան Աբրահամյան

Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի. Տիգրան Աբրահամյան

Հրդեհի ահազանգ է ստացվել Երևանի Տիչինայի փողոցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News Հունիսի 23-ին՝ ժամը 19։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման … Read more

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, … Read more