Թշնամի երկրի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին առաջարկել է ձևավորել օրենսդրական հիմք «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գործընթացի համար և վերանայել իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ ցանկացող անձանց փախստականի կարգավիճակը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ ներքին տեղահանված անձանց վերաբերող օրենսդրական դրույթներում պետք է ներառվեն փախստականների իրավունքները, իսկ սոցիալական աջակցության կարիք ունեցող խմբերի նկատմամբ կիրառվեն համապատասխան արտոնություններ։

Leave a comment